«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է իր թիմի հարձակման գծում հանդես եկող Կառլոս Տևեսի շուրջ ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ խաղացողը, ով ինքնակամ լքել էր թիմի շարքերը, Մանչեսթեր վերադառնալուց հետո իր առաջին հանդիպումն անցկացրեց «քաղաքայիններ»-ի կազմում.
«Կառլոսը դեռ լիովին պատրաստ չէ, սակայն դա հասկանալի է: Նա գիտի, թե ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ: «Չելսի»-ի հետ հանդիպման ժամանակ Տևեսը հիանալի գոլային փոխանցում կատարեց Նասրիին:
Ես զրուցել էի Կառլոսի հետ: Նա գիտեր, որ խաղադաշտում անցկացնելու է մոտավորապես 20 րոպե: Առաջիկա հանդիպումներում, հավանաբար, նա ավելի շատ խաղաժամանակ կստանա»,- «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզչին մեջբերում է բրիտանական մամուլը:









































