РИА Новости-ի փոխանցմամբ`Իրանի ու միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակ»-ի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ ապրիլին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը.
«Իրանի ու «Վեցյակ»-ի միջև բանակցությունների անցկացման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, դրանք տեղի կունենան ապրիլին»:
Ռյաբկովը հրաժարվել է պատասխանել բանակցությունների անցկացման վայրի մասին հարցին՝ ընդգծելով, որ տվյալ հարցում առկա է ավելի մեծ անորոշություն, քան՝ ժամկետի հարցում:
Ռյաբկովը հավելել է, որ իրենք ակնկալում են, որ այդ բանակցությունները տեղի կունենա, սակայն դրանց անցկացման ստույգ վայրն ու ժամկետը դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե այդ բանակցությունները կայանալու են Ստամբուլում, ինչին իր համաձայնությունն էր տվել իրանական կողմը:











































