ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը և «Իրկուտ» ընկերության նախագահը ստորագրել են պայմանագիր՝ մինչև 2015թ. 30 «Սու-30 ՍՄ» տիպի կործանիչների մատակարարման վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել են ռուսական պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:
«Պայմանագրի համաձայն`«Իրկուտը» մինչև 2015թ. Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կմատակարարի 30` հեռահար թռիչք իրականացնող ինքնաթիռներ », – հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով լրատվական հաղորդագրությունը:
Այս կործանիչներով համալրումը զգալիորեն կմեծացնի ՌԴ զինված ուժերի մարտական հզորությունը:
«ՍՈւ-30 ՍՄ» կործանիչները դասվում են «ՍՈւ-30 ՄԿԻ» ընտանիքին պատկանող մարտական ինքնաթիռների շարքը:
Այդ կործանիչները հաջողությամբ մրցակցում են համաշխահային շուկայում արտասահմանյան ժամանակակից մարտական ինքնաթիռների հետ:









































