Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Գյումրիում կառուցվող բնակարանների քանակը կրճատվել է

Դատելով տեղի պատասխանատուների հայտարարություններից՝ այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, կրճատվել է Գյումրիում երկրաշարժից հետո անօթևան ընտանիքների համար կառուցվող բնակարանների սկզբնապես նախատեսված քանակը: Եթե աղետի գոտու բնակարանաշինության նախորդ փուլով այստեղ անցյալ տարի ծրագրված 1320-ի փոխարեն կառուցվեց և շահագործման հանձնվեց 1056 բնակարան, այսինքն` 264 բնակարանով պակաս, ապա այս տարի նախատեսված 1944-ի փոխարեն կշահագործվի 1750 բնակարան, այսինքն` 188-ով պակաս: Պատճառաբանությունը երկու դեպքերի համար մոտավորապես նույնն է. նախորդ փուլում նախապես որոշված 1 և 2 սենյականոցների հաշվին շնարարության ընթացքում որոշվեց և կառուցվեց 264 հատ 3 սենյականոց, իսկ այժմ 1, 2 և 3 սենյականոց բնակարանների թվի կրճատման հաշվին նախատեսվում է նախագծային փոփոխություններով կառուցել նաև 40-ի չափ 4 սենյականոց բնակարան:
Ներկայումս Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված է չորս սենյականոց բնակարանի հավակնորդ 44 ընտանիք: Անշուշտ, առաջին հայացքից մարդասիրական է նման փոփոխությունը: Սակայն առավել տրամաբանական կլիներ, եթե ընթացիկ տարում կառուցվող բնակարանների նախատեսված քանակի կրճատման փոխարեն 4 սենյակի հավակնորդ բազմանդամ ընտանիքներին հատկացվեին երկուական բնակարաններ: Խնդիրն այն է, որ երկրաշարժից հետո անցած 23 տարիների ընթացքում նման ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել: Ուստի այս շահառուներն այժմ ստանալիք բնակարանի պատկանելությունը որոշելու բավական լուրջ խնդիրներ ունեն: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի կողմից տրված պազաբանմամբ` Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 5 սենյականոց բնակարանի հավակնորդ` 8 անձից բաղկացած ընտանիքներին, ամենայն հավանականությամբ, հատկացվելու է երկուական բնակարան: Իսկ ինչո՞ւ չի կարելի հարկ եղած դեպքերում նույն կերպ վարվել նաև 4 սենյականոցի շահառու ընտանիքների հարցում:
Եվս մեկ դիտարկում: Բոլորիս քաջ հայտնի է, որ 2008 թ. ՀՀ կառավարության ընդունած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն` աղետի գոտու անօթևան ընտանիքների բնակապահովման խնդրի լուծման վերջնաժամկետ հայտարարված է 2013 թվականը: 2009 թվականին Գյումրու անօթևանների հերթացուցակում կար հաշվառված մոտ 4100 ընտանիք, նրանցից 1056-ը բնակարան ստացան 2010 թ., ևս 1750-ը բնակարանատեր պետք է դառնան ընթացիկ տարում: Սակայն դրանից հետո էլ անօթևանների ցուցակում հաշվառված կմնան մոտ 1300 ընտանիքներ: Ըստ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի` բացառված չէ, որ հաջորդ տարի այդ ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվեն գումարներ այսպես կոչված՝ բնակարանային գնման վկայագրեր տրամադրելու համար:
Էլ չենք խոսում Գյումրիում տնակներում և վարձով բնակվող հարյուրավոր այն անօթևան ընտանիքների գոյության մասին, որոնք տարաբնույթ պատճառներով հաշվառված չեն հերթացուցակում և, փաստորեն, զրկված են անգամ անօթևանի կարգավիճակից, հետևաբար, ըստ ՀՀ կառավարության գործող որոշումներով սահմանված կարգի, ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
Վերջում ավելացնենք, որ 2010 թվականին Շիրակի մարզում քաղաքաշինության ոլորտում իրականացվել է 35 մլրդ 700 մլն դրամի շինաշխատանք: 2011 թ. արդեն այստեղ իրականացվելու են 38,2 մլրդ դրամի աշխատանքներ: Միայն բնակարանաշինության համար նախատեսված է 27 մլրդ 584 մլն դրամ գումար:
Ի դեպ, թեմային վերաբերող, Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության կողմից նկարահանված տեսանյութ տեղադրված է www.shirakcentre.org վեբ կայքում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում