Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախօրեին որոշել է Ռումինիային տրամադրել հերթական` 500 մլն եվրո տրանշը, որը հաստատվել էր 2011 թ. գարնանը (2 մլրդ եվրո վարկային գծից):
ԱՄՀ-ում ընդգծել են, որ Ռումինիայի կառավարության համար ներկայիս տրանշը վարկ է չնախատեսված հանգամանքների համար, և երկիրը այն մտադիր չէ անմիջապես օգտագործել: Այս մասին հայտնում է Вести-ն:
Ինչպես նկատել է հիմնադրամի ներկայացուցիչ Նեմատա Շաֆիկը, Բուխարեստը շարունակում է լավ առաջընթաց արձանագրել վարկային ծրագրի շրջանակում` ակտիվ իրագործելով ԱՄՀ-ի հետ համաձայնեցրած տնտեսական քաղաքականությունը:
«Բոլոր ընթացիկ նպատակները հաղթահարվել են»,- ընդգծել է նա:
Այդուհանդերձ, Շաֆիկը նկատել է, որ «ռումինական էկոնոմիկայի հեռանկարներն ընթացիկ տարում կարող են վատթարանալ` կապված եվրոյի գոտում իրավիճակի զարգացման հետ»:
Ընթացիկ տարում Ռումինիայի կառավարությունը պահպանում է նպատակը` պետբյուջեի պակասորդը պահել ՀՆԱ-ի 3 տոկոսից ցածր մակարդակում:








































