Ինչպես հաղորդում է ռուսական Новости-Армения-ն` հղում անելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայկական մասնաճյուղին, Սյունիքի մարզում գիշերային հերթապահություն է իրականացվելու մարզի այն գյուղերում, ուր հաճախ վայրի արջեր են թափանցում: Մասնաճյուղի անդամների խոսքերով, արջերը մտնում են մրգատու այգիներ` խաղող, խնձոր, թուզ ուտելու, քանի որ անտառներում պակասել են մրգատու ծառերը: Ամենամեծ վնասը արջերը հասցրել են Նռնաձոր, Շվանիձոր եւ Ալվանք գյուղերի բնակիչներին:
Սրանից ելք գտնելու համար WWF-ն նախաձեռնել է գիշերային հերթապահություն, որպեսզի չվտանգվի ո՛չ գյուղացիների, ո՛չ էլ արջերի կյանքը: