Անհայտ անձն այսօր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կրակ է բացել ուկրաինական «Մի-24» ուղղաթիռի ուղղությամբ: Վիրավորվել է բորտ ուղեկցորդը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը:
Դեպքը տեղի է ունեցել հանրապետության տարածքում ՄԱԿ-ի կազմում Ուկրաինայի ԶՈՒ առաքելության իրականացման շրջանակներում «Մի-24»-ով օդային հսկողություն իրականացնելու ժամանակ:
Կրակոցների հետևանքով վիրավորվել է բորտ ուղեկցորդ կապիտան Սերգեյ Վասկիվսկիի ոտքը:
Նրան անմիջապես տեղափոխել են հոսպիտալ: Խաղաղապահի վիճակը ներկայումս կայուն է գնահատվում:
Հանգամանքների ուսումնասիրության նպատակով Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում ստեղծվել է օպերատիվ խումբ` Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական համագործակցության և խաղաղապահ գործողությունների վարչության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Սիրսկու գլխավորությամբ:
Անցած տարվա դեկտեմբերին Ուկրաինայի խորհրդարանը հավանություն տվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն խաղաղապահ ուժեր ուղարկելուն: Ուկրաինան 200 զինծառայող ուղարկեց Կոնգո, որտեղ ավելի վաղ կար 13 դիտորդ:
Ներկայումս աֆրիկյան այդ հանրապետությունում կա 157 ուկրաինացի զինծառայող և Ուկրաինայի զինված ուդերի 4 «Մի-24» ուղղաթիռ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:











































