Բրիտանական Aid Impact անկախ հանձնաժողովը կոչ է արել Բրիտանիայի իշխանություններին ուժեղացնել վերահսկողությունը Աֆղանստանին օգնություն տրամադրելու ծրագրի նկատմամբ,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ այնտեղ չկա համապատասխան վերահսկողության համակարգ՝ կորուստները կամ գողության, խաբեության և կոռուպցիայի հետևանքով հատկացված միջոցների այլ նպատակներով օգտագործումը կանխելու համար:
Հայտարարության մեջ հանձնաժողովը նաև նշել է, որ Բրիտանիայի միջազգային զարգացման դեպարտամենտին, որը զբաղվում է Աֆղանստանում հումանիտար օգնության տարածմամբ, անհրաժեշտ է նվազեցնել նման ռիսկերը՝ այդ երկրում աշխատանքի ներգրավելով ֆինանսների և առաքման ոլորտում փորձ ունեցող մարդկանց:
Aid Impact անկախ հանձնաժողովը ստեղծվել է անցյալ տարի՝ այլ երկրներին հատկացված օգնությունները նախատեսված նպատակով օգտագործելու ապահովման նպատակով:







































