«Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղադրված է «Քվեն ուժ է» հասարակական շարժման կարմիր վրանը: Վրանում շարժման իջևանցի մասնակիցներ Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն էին, նրանց առջև դրված սեղանին` ընտրական իրավունքի մասին բրյոշուրներ: Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյան ասացին, որ իրենք ՀՅԴ անդամներ են, սակայն այս դեպքում հանդիսանամ են հասարակական շարժման ներկայացացիչներ»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Նրանք գրառում են շարժմանը միացողների անուն-ազգանունները, վերջիններս ստորագրում են, սակայն այդ մարդկանց անձնագրային տվյալները չեն հաշվառվում:
Հասարակական շարժման կարմիր վրանը Իջևանում տեղադրված է մարտի 16-ից. անցած 8 օրվա ընթացքում շարժմանը միացել է շուրջ 160 իջևանցի: Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն ասացին, որ շատերն են մոտենում և հայտարարում` ընտրությունների միջոցով Հայաստանում ոչինչ չի փոխվի, ոմանք էլ ասում են, թե սպասում են ընտրակաշառքի:
Իջևանում շրջանառվող խոսակցաթյանների համաձայն` մայիսի 8-ի խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր ձայնի համար ընտրակաշառքը լինելու է 10 հազար դրամ»: