Իտալիայի առաջնության 20-րդ տուրի մեկնարկային խաղում «Նապոլի»-ն ու «Ֆիորենտինա»-ն գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Շաբաթ օրվա մյուս խաղում «Ինտերը» Լեոնարդոյի գլխավորությամբ հերթական հաղթանակը տարավ: «Բոլոնիա»-ն չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ գործող չեմպիոններին. գրանցվեց խոշոր` 4:1 հաշիվը, Էտոոն դարձավ դուբլի հեղինակ: Մյուս առաջատարներն իրենց հանդիպումներն անցկացրին կիրակի օրը: «Լացիո»-ն 1:0 հաշվով պարտության մատնեց «Սամպդորիա»-ին և միավորներով հավասարվեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող «Նապոլի»-ին: «Ռոմա»-ն 89-րդ րոպեին Պելեգրինոյի ինքնագոլի շնորհիվ 3 միավոր վաստակեց «Չեզենա»-ի հետ խաղում: «Յուվենտուս»-ը 2:1 մեկ հաշվով հաղթեց «Բարի»-ին: Վերջին խաղում առաջատար «Միլան»-ը Իբրահիմովիչի ջանքերով 49-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, բայց 82-րդ րոպեին «Լեչե»-ի կիսապաշտպան Օլիվերան կարողացավ հավասարեցնել այն` «Լեչե»-«Միլան»` 1:1: Մասսիմիլիանո Ալլեգրիի սաները շատ կարևոր երկու միավոր կորցրին: Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Կալյարի»-«Պալերմո»` 3:1, «Բրեշիա»-«Պարմա»` 2:0, «Կատանիա»-«Կևո»` 1:1, «Ջենոա»-«Ուդինեզե»` 2:4: