Starbucks ընկերությունն այսօր հայտնել է, որ պատրաստվում է արտադրել էներգետիկ ըմպելիքներ և ծրագրում է ԱՄՆ-ում ավելացնել արտադրական աշխատատեղերը:
Reuters-ը հաղորդում է, որ ընկերությունը կարողացել է վերականգնել իր եկամտի աճը 2010 թվականին այն բանից հետո, երբ երկու տարի շարունակ ստիպված էր նվազեցնել սուրճի գները և ամբողջ աշխարհում փակել ավելի քան 1000 սրճարան:
40-ամյա պատմություն ունեցող ընկերությունը պատրաստվում է մեծացնել իր եկամուտը` ներկայացնելով նոր արտադրանքներ և մեկ քայլ առաջ անցնելով իր հակառակորդ Dunkin’ Donuts Group և McDonald’s ընկերություններից:
Starbucks-ն այժմ պատրաստվում է ներկայացնել Refreshers նոր խմիչքներն ու էներգետիկ ըմպելիքների շուկայում մրցել Red Bull և Rockstar ըմպելիքների հետ:









































