«Մուսուլման եղբայրներ»–ի ղեկավարն ասել է, որ իրենք, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Եգիպտոսի նախագահական ընտրություններին:
Associated press-ը հաղորդում է, որ «Մուսուլման եղբայրներ»–ը Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում ստացել են ձայների գրեթե 50 տոկոսը, և մինչև այժմ նրանք ասում էին, որ չեն պատրաստվում իրենց թեկնածուին առաջադարել նախագահի պաշտոնի համար:
«Մուսուլման եղբայրներ»–ի գլխավոր քարտուար Մահմուդ Հուսեյնն այսօր ասել է, որ իրենց խումբը ճնշումների է ենթարկվում Եգիպտոսի իշխող բանակի կողմից: Նա նաև նշել է, որ գեներալները մերժել են նոր կառավարություն կազմելու խմբի պահանջները և փորձում են համոզել, որ նախագահական թեկնածուները չընդունեն «Մուսուլման եղբայրներ»–ի աջակցությունը:
Ընտրությունները Եգիպտոսում տեղի կունենան մայիսի 23-ին և 24-ին:










































