Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ Սիրիայում անվտանգության օրեցօր վատթարացող պայմանների պատճառով իրենք պատրաստվում են փակել Ճապոնիայի դեսպանատունը Սիրիայում։
AFP-ն գրում է, որ նախարարության հայտարարության մեջ ասվել է, որ դեսպանատունը, որն արդեն իսկ նվազեցրել էր իր գործողությունները Սիրիայում, կշարունակի գործել Հորդանանում:
Հայտարարության մեջ ասվել է, որ Ճապոնիան որոշել է ժամանակավորապես փակել դեսպանատունը՝ երկրում հանրային անվտանգության պայմանների վատթարացման պատճառով: Նախարարությունը նաև ավելացրել է, որ կոչ է անում իր քաղաքացիներին առայժմ չմեկնել Սիրիա:









































