Ասել, որ Հայաստանում այսօր առկա է լիարժեք վստահություն ներշնչող դատաիրավական համակարգ, ճիշտ չի լինի: ԱԺ-ում կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի այն հարցին, թե ի՞նչ գործողություններ է իրականացնում կառավարությունը, որպեսզի դատաիրավական համակարգում կատարված փոփոխությունները հավատ ներշնչեն հասարակաությանը:
«Մտածողության փոփոխություն պետք է կատարվի՝ սկսած դատավորներից, վերջացրած հանրությոան յուրաքանչյուր անդամով: Սոցիոլոգիական հարցումները, սակայն, այնքան էլ ոգեշնչող տվյալներ չեն ներկայացնում: Շատ քաղաքացիներ այժմ էլ պատրաստ են միջոցներ ծախսելով ստանալ իրենց պետք եղած դատավճիռը: Երկիրն առանց արդարության չի կարող առաջ շարժվել: Իսկ արդարադատության համակարգի կայացումը բոլորի խնդիրը պետք է լինի: Եթե այս փիլիսոփայությունը չարմատավորվի, մեծ հաջողությունների չենք կարող հասնել:









































