Monday, 08 06 2026
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին

Հոգեհանգիստ Շենուդա Գ Պատրիարքի համար

Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է հոգեհանգստյան արարողություն նորոգ հանգուցյալ Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի համար:

Արարողությանը ներկա են եղել Հայաստանում և Վրաստանում Պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում Եգիպտոսի և Լիբանանի դեսպանությունների ներկայացուցիչներ:

Արարողության սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ երջանկահիշատակ Շենուդա Պատրիարքի անձին և տասնամյակների բեղուն հովվապետական գործունեությանը: «Նրա ջանքերի և նվիրյալ աշխատանքի շնորհիվ Ղպտի Ուղղափառ Եկեղեցին նոր վերածնունդ ապրեց եկեղեցիների, նոր թեմերի, ծխերի, կրթական և բարեսիրական հաստատությունների հիմնադրմամբ: Նրա գահակալության շրջանը հատկապես նշանավորվեց անապատական հայրերի վանական հին ավանդության վերածննդով», – ասել է Նորին Սրբությունը:

Խոսելով Հայաստանում և Եգիպտոսում Ղպտի Պատրիարքի հետ ունեցած իր հանդիպումների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց. «Հանգուցյալ Հայրապետը, որպես Հայ Եկեղեցու և ժողովրդի բարեկամ, իր եղբայրական այցերով պատվել է Հայոց Հայրապետներին: Մենք աղոթքով ենք հիշում 2002 թ. Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած իր եղբայրական այցը, երբ միասնաբար աղոթք վերառաքեցինք Միածնաէջ Սուրբ տաճարում, Ծիծեռնակաբերդում հարգեցինք հիշատակը Հայոց Ցեղասպանության նահատակաց, պատգամներ և օրհնություններ փոխանցեցինք մեր Եկեղեցու զավակներին և ապագա հոգևորականներին»:

Նորին Սրբությունն ընդգծեց նաև հանգուցյալ Պապի` որպես քրիստոնեական միասնության և միջկրոնական համերաշխության ջատագովի նշանակալից ներդրումը միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններում, գործուն մասնակցությունը Էկումենիկ երկխոսություններում:

Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից վերստին ցավակցություն հայտնեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցուն և Եգիպտոսի իշխանություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում