Thursday, 04 06 2026
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան
12:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները անհատական ԵԱ-ում
21:50
Նեյմարը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև երեք շաբաթ
19:50
«Բարսելոնան» 90 մլն եվրոյի առաջարկ կանի Ալվարեսի համար
13:30
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը երեք խաղափուլից հետո
13:10
Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է Եվրոպայի մինչև 20 տարեկանների ընտրական մրցաշարը

Անգլիայի առաջնություն. առանց սենսացիաների

Հանգստյան օրերին կայացան Անգլիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումները: 5 առաջատարներից երեքն իրենց հանդիպումներն անցկացրեցին շաբաթ օրը: «Չելսի»-ն «Սթենֆորդ Բրիջ»-ում առանց մեծ դժվարության 2:0 հաշվով պարտության մատնեց «Բլեքբըրն»-ին, գոլերի հեղինակներ դարձան Իվանովիչն ու Անելկան: Անչելոտտիի սաները կարծես թե հաղթահարում են ճգնաժամը:
«Մանչեսթր Սիթի»-ն սեփական հարկի տակ 4:3 հաշվով առավելության հասավ «Վուլվերհեփթոն»-ի նկատմամբ, դուբլի հեղինակ դարձավ Կառլոս Տևեսը: «Քաղաքաբնակներ»-ը հանդիպման 66-րդ րոպեին հաղթում էին 4:1 հաշվով, բայց փոքր ինչ թուլացրեցին զգոնությունն ու վերջին 5 րոպեններն անցան չափազանց լարված պայքարում: Այդուհանդերձ, «Վուլվերհեմփթոն»-ին չհաջողվեց խփել պատասխան 4-րդ գնդակը: Այս հաղթանակից հետո Մանչինիի սաները 1 օրով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:
«Արսենալը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վեսթ Հեմ»-ի դարպասը, դուբլի հեղինակ դարձավ Ռոբին վան Պերսին: Այս հանդիպումից հետո իր պաշտոնը լքեց «Վեսթ Հեմ»-ի գլխավոր մարզիչ Ավրաամ Գրանտը:
23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, որտեղ «Տոտենհեմ»-ն ընդունել էր «Մանչեսթր Յունայթեդ»-ին: Եթե առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, ապա երկրորդ խաղակեսում Հարի Ռեդնափի սաները որոշակի առավելություն ունեին և շատ ավելի սուր էին գրոհում, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց հասնել արդյունքի` գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Ալեքս Ֆերգյուսոնի սաները կրկին բարձրացան մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, բայց այժմ ընդամենը խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ են գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթր Սիթի»-ին: Նշենք, որ «Յունայթեդ»-ը «Սիթի»-ից երկու հանդիպում պակաս է անցկացրել:
Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Սթոուք»-«Բոլթոն»` 2:0, «Վեսթ Բրոմվիչ»-«Բլեքփուլ»` 3:2, «Ուիգան»-«Ֆուլհեմ»` 1:1, «Բիրմինհեմ»-«Ասթոն Վիլլա»` 1:1, «Սանդերլենդ»-«Նյուքասլ»`1:1, «Լիվերպուլ»-«Էվերտոն»` 2:2:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում