Ռուսաստանի հետ հակահրթիռային պաշտպանության հարցում համաձայնության գալ չի հաջողվի. հայտարարել է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:
Ինչպես հաղորդում է Gruzia Online-ը, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին նվիրված կոնֆերանսում Մաքքեյնը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունը՝ կապված ՀՀՊ-ի հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության հետ:
Հիշեցնենք. երեկ Մեդվեդևը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, սակայն կոչ է արել զինված ուժերին պատրաստ լինել հակազդելու ԵվրոՀՀՊ-ին:
Մաքքեյնի խոսքերով՝ ռուսական կողմը ծրագիր է մշակում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ի վրա հարձակվելու ուղղությամբ: Նման իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը, ըստ սենատորի, ՆԱՏՕ-ի կողմից ԵվրոՀՀՊ համակարգերի զարգացմանն ուղղված ֆինանսավորման իրականացումն է:








































