ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մարտի 21-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 105 շենքի բակում այրվում է ամառային տաղավար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է տեղի ուժերով: Տաղավարում այրվել են կենցաղային իրեր:









































