Ռատգերսի համալսարանի կլիմայագետները կլիմայի ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել են, որ գլոբալ տաքացման պայմաններում համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 20 մետրով: Նրանց կարծիքով` այդպիսի հետևանքներ կունենա ջերմաստիճանի 2 աստիճանով բարձրացումը, որը ներկայում դիտարկվում է IPCC-ի միջազգային կոմիտեի կլիմայագետների կողմից` որպես թույլատրելի:
Աշխատանքը հրապարակված է Geology ամսագրում, այն հնարավոր է կարդալ National Science Foundation-ի կայքում, որը հովանավորել է ուսումնասիրությունները:
Գիտնականները կատարել են երեք կետերում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ, Նոր Զելանդիա և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային Էնիվերտոկ կորալային կղզի) նստվածքների իզոտոպային անալիզ, ինչի հիման վրա գիտնականները 95 տոկոս հավանականությամբ օվկիանոսի մակարդակը ներկայիս մակարդակից 20 մետրով բարձրացրել են:
Սա առաջին ուսումնասիրությունը չէ, որ փորձում է պարզել գլոբալ տաքացման հետևանքով կլիմայի հետագա փոփոխությունը: Ավելի վաղ երկրաբանները նման վերլուծություն էին կատարել և ստացել օվկիանոսի մակարդակի փոփոխության նման ցուցանիշներ: