Google-ը պաշտպանել է Hotfile ֆայլերի փոխանակման ծառայությանը, որի փակմանն է ձգտում Ամերիկյան կինոֆիլմերի ասոցիացիան (MPAA): Այս մասին ասվում է TorrentFreak:
MPAA նշում է, որ Hotfile հիմնականում օգտագործվում է հեղինակային իրավունքները խախտող նյութերի տեղադրմամբ: Այս կապակցությամբ մարտի սկզբին կազմակերպությունը խնդրել է դատարանին փակել ծառայությունը:
Google ներկայացրել է փորձագիտական եզրակացություն, որտեղ նշել է, որ Hotfile ենթարկվում է հեղինակային իրավունքների օրենքին թվային դարաշրջանում (DMCA):
1998 թ. ընդունված փաստաթուղթը պատասխանատվություն է դնում օդտագործողների կողմից ներբեռնված անօրինական նյութերի բացահայտման համար և ինտերնետ ռեսուրսներին ազատում է այդ տվյալների հայտնվելու պատասխանատվությունից:
Եզրակացության վերջում նշվում է նաև, որ այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են YouTube-ը, Facebook-ը և Twitter-ը կարողացել են բարգավաճել, քանի որ պաշտպանված եմ DMCA-ով:
MPAA արդեն արձագանքել Google-ի հայտարարությանը՝ դատարանին խնդրելով մերժել փորձագիտական ընկերության կարծիքը:
Ըստ կազմակերպության՝ կորպորացիան զբաղվում է Hotfile պաշտպանությամբ և նրա դիրքորոշումը միակողմանի է: TorrentFreak նշում է նաև, որ անհասկանալի է մնում, թե ինչու է Google որոշել խոսել ի պաշտպանություն Hotfile:









































