Բրիտանացի 22-ամյա դերասան Ջեյմի Ուեյլեթին, որը Հարրի Փոթերի մասին կինոսագայում մարմնավորել է Վինսենտ Քրեբին, մեղադրանք է առաջադրվել Լոնդոնում անցած տարի ամռանը զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Ինչպես գրում է AP-ն, նրան դատապարտել են 2 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ լոնդոնյան դատարանում Ուեյլեթը խոստովանել էր, որ մասնակցել է անկարգություններին, սակայն հերքել էր մասնակցությունը բռնություններին: Նա նշել է, որ ռումբը իրեն խնդրել են տեղափոխել մարդիկ, որոնց չի կարողացել մերժել, քանի որ անցյալում խնդիրներ է ունեցել վերջիններիս հետ:
Արդյունքում դատարանը դերասանին մեղավոր է ճանաչել հասարակական կարգը խախտելու մեջ, սակայն հանել է ուրիշի գույքը դիտմամբ ոչնչացնելու մեղադրանքը: Գրում է RIA Novbosti-ն:
Ոստիկանությունը հետաքրքրվել էր դերասանով փողոցներում տեղադրված տեսախցիկների տեսանյութերը նայելու ժամանակ:









































