Monday, 22 06 2026
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Գալիք ընտրություններին ժողովրդավարությունը կհանվի աճուրդի. Արամ Կարապետյան

«Գալիք ընտրություններին ժողովրդավարությունը կհանվի աճուրդի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Նա հայտնեց, որ իր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին, և այդ որոշումը քաղաքական է: Ըստ նրա` այլ խնդիրներ` ֆինանսական, մարդկային, տնտեսական, չկան:

«Չենք մասնակցելու, քանի որ, մեր կարծիքով, ընտրությունների արդյունքները նախապես պարզ են, այսինքն` ընտրություններն ազատ չեն լինի և չեն արտահայտի հասարակության կամքը: Դրանք կանցնեն այնպես, ինչպես միշտ են անցել՝ վկան Հրազդանի ընտրությունները, որը ցույց տվեց, որ իշխանությունը նպատակ ունի ձևավորել այնպիսի խորհրդարան, որտեղ կունենա լուրջ մեծամասնություն, որտեղ ընդդիմության քանակ կապահովվի միայն ժողովրդավարություն ցույց տալու համար»,- մեկնաբանեց բանախոսը։

ՆԺԿ ղեկավարի կարծիքով՝ ընդդիմությունն ունի երկու ճանապարհ. կամ պետք է մասնակցի ընտրություններին՝ այդ կերպ լեգիտիմացնելով դրանք, կամ չպետք է մասնակցի։

Նրա համոզմամբ` այս ընտրությունները լինելու են փողի ընտրություն, և մեզ մնում է տեսնել, թե որքանով հասարակությունը կլինի ակտիվ: Ըստ նրա` եթե հասարակությունը իր իրավունքները պաշտպանելու համար ակտիվություն դրսևորի, ապա դուրս կգա փողոց:

«Նոր ժամանակներ»-ը կարծում է, որ արմատական ընդդիմության պայքարի միակ ճանապարհը փողոց դուրս գալն է՝ Հայաստանում այլ ճանապարհ չկա:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության հարցին` Ա. Կարապետյանը ենթադրեց, որ այդկերպ ՀԱԿ-ը հնարավորություն կունենա ժողովրդին ակտիվացնելու: Արամ Կարապետյանի տեղեկություններով` ՀԱԿ-ը պետք է պայքարի, որպեսզի իշխանությունը մեծամասնություն չունենա խորհրդարանում:

«ՀԱԿ-ը ընտրություններին գնում է երկու կարգախոսով` մեծամասնություն կամ իմպիչմենտ, այսինքն` եթե ոչ մեծամասնություն, ապա պարտություն»,- նկատեց Արամ Կարապետյանը։

ՆԺԿ ղեկավարը չի ողջունում ընդդիմադիր կուսակցությունների՝ այս ներկայացմանը մասնակցելու որոշումը, իսկ ՀՀԿ-ին անդամագրված մարդկանց համարեց ծախված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում