Այսօր Ազգային ժողովի նիստում երեկ քննարկված նախագծերի թվում երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Սակայն ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
«20 րոպեից հետո անմիջապես այս հարցը դրվում է քվեարկության»,- հայտարարեց ԱԺ նախագահ Սամվել Նիոկոյանը:
Հիշեցնենք, որ այս խնդրահարույց օրինագծով թույլատրվում է զինված ուժերի ներգրավում արտակարգ դրության ժամանակ: Օրինագծում առաջին ընթերցումից հետո պատգամավորները ներկայացրել էին փոփոխությունների 30-ից ավելի առաջարկներ, ու թեև դրանց մի մասն ընդունվել է, բայց առավել մեծ դիմակայության արժանացած դրույթներն, ըստ էության, մնացել են անփոփոխ:











































