Friday, 05 06 2026
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ

Իշխանությունները խրախուսում են միայն պատեհապաշտությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կենտրոնական բանկի 1994-1998 թթ. նախագահ Բագրատ Ասատրյանը:

– Պարոն Ասատրյան, արտագաղթի պատճառների վերաբերյալ գիտական ուսումնասիրություն կա՞: Եթե այո, ապա որո՞նք են դրա պատճառները:

– Նախկինում ժողովրդագրական խնդիրներով զբաղվում էին մի շարք հաստատություններ. Հայաստանում ձևավորվել էր մասնագետների մի խումբ, որն ուսումնասիրում էր բնակչության վերարտադրության, այդ թվում նաև բնակչության միգրացիայի խնդիրները: Ներկայումս թեև գիտական մի օղակ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտում պահպանվել է, սակայն խնդրո առարկա հարցի վերաբերյալ ուսումնասիրությունները խիստ անբավարար են: Որոշ ուսումնասիրություններ իրականացնում են միգրացիայի պետական կոմիտեն, միջազգային որոշ կառույցներ, որոնց խնդիրները և նպատակները այլ են: Այսինքն՝ լուրջ, ամբողջական ուսումնասիրություններ ուղղակի չկան:

– Ի՞նչ է անհրաժեշտ մեր երկրից արտագաղթը կասեցնելու համար:

– Կարծում եմ՝ խնդիրը խորը ու անաչառ ուսումնասիրության կարիք ունի, որը պետք է նախաձեռնեն իշխանությունները՝ գիտակցելով, որ սա այն բացառիկ խնդիրներից է, որը պետք է վեր դասել նեղ կուսակցական ու ներքաղաքական շահերից: Պատահական չէ նաև, որ խնդրին որևէ կերպ անդրադառնալուց խուսափում են թե իշխանությունները, թե իշխող քաղաքական ուժերը՝ առնվազն մինչև ԲՀԿ վերջին համագումարը: Իսկ պատճառները բազմաթիվ են: Բացի դասական` տնտեսական, սոցիալական, աշխատանքի կիրառման առավել լավ հնարավորությունների առկայության, ռազմաքաղաքական պատճառներից, ներկայումս առաջ են գալիս նորանոր պատճառներ` կառուցվածքային, ընտանիքների վերամիավորման, բարոյահոգեբանական, քաղաքական և այլն: Համոզված եմ, որ վերջին շրջանում որոշիչը հուսահատությունն է. մարդիկ 2008թ. մարտյան ողբերգությունից հետո կորցրել են հավատը ապագայի հանդեպ, որևէ բան այս երկրում վերափոխելու հույսը: Սակայն հարցը ավելի լայն է՝ բարենորոգման կարիք ունի մեր երկիրն ամբողջությամբ: Այսօր մենք դարձել ենք մի երկիր, որի հասարակությունը որևէ ձգտում չպետք է ունենա. միակ բանը, որ խրախուսվում է իշխանությունների կողմից, պատեհապաշտությունն է: Իսկ այս ճանապարհը տանում է այնտեղ, որտեղ մենք եղել ենք դարեր շարունակ` գորշություն, թշվառություն, անորոշություն: Մեզ անհրաժեշտ են պոռթկում, որակական փոփոխություններ, նախ՝ մեր ավանդական մտածելակերպի մեջ։ Պետք է բարեփոխվի երկրի քաղաքական համակարգը, որն այսօր նպատակաուղղված է իշխանության վերին օղակների որևէ պատասխանատվությունից խուսափելուն:

– Որքանո՞վ է մեր երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխության անհրաժեշտությունն ազգային անվտանգության խնդիր:

– Տնտեսական վերափոխումները երկրի բարեփոխման առանցքն են. բազմիցս արտահայտվել եմ, չեմ կրկնվելու, նշեմ միայն, որ իշխող ուժերը պետք է գիտակցեն, որ Հայաստանը գտնվում է աղետալի վիճակում՝ տնտեսության հետճգնաժամային վերականգնման ցուցանիշով մենք վերջինն ենք ԱՊՀ երկրների թվում: 2011թ. ժողովրդագրական ցուցանիշները, ծնունդների թվի կրճատումը, ծավալուն արտագաղթը արտացոլումն են այդ վիճակի: Զավեշտալին, սակայն, այն է, որ իշխանավորները այս վիճակում ևս խոսում են միայն հաջողությունների մասին, խուսափում են առկա պրոբլեմներն անգամ ակնարկելուց:

– Անցած տարիների սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխության համար, որպես կոալիցիայի անդամ, պատասխանատու է նաև ԲՀԿ-ն: Ինչպե՞ս կգնահատեք ԲՀԿ տնտեսական գործունեությունը:

– Սա հենց այն անպատասխանատվության արտահայտությունն է, որի մասին արդեն նշվեց: Առանձին խնդիրները քննարկելիս ԲՀԿ ներկայացուցիչները, իսկ վերջին համագումարում նաև ԲՀԿ առաջնորդը ազնվություն են ունենում պրոբլեմների մասին ակնարկելու, բայց երբ գալիս է վճիռ կայացնելու պահը, այն վերածվում է իշխանություններին սատարող ուժի և իր լուռ համաձայնությունը տալիս իրականացվող բոլոր ծրագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում