«ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի Երևանի թիվ 1 ընտրատարածքում Աժ պատգամավորի թեկնածու առաջադրվելու որոշումը կարող Է կապված լինել այն փաստի հետ, որ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը Հովիկ Աբրահամյանն է»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայրապետյանը շատ վատ հարաբերություններ ունի Աբրահամյանի հետ և նրա` Աժ նախագահ դառնալուց հետո Աժ չի մտել և դա արել Է միայն Աժ նախագահի պաշտոնից նրա հրաժարականից հետո:
Աբրահամյանի հայտնվելը ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում Հայրապետյանի վրդովմունքն է հարուցել: Առայժմ պաշտոնապես չի հաստատվել, որ նա առաջադրվում Է, բայց մեծ Է հավանականությունը, որ նման որոշում իրոք կայացրել Է»:











































