Friday, 12 06 2026
15:50
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Ստեփան Դանիելյան. «Համարբերգին կիրազեկեմ ոստիկանությունում տեղի ունեցող խոշտանգումների մասին»

Հայտնի է, որ հունվարի 18-21-ը Հայաստան կատարելիք այցի ընթացքում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը, ի թիվս այլ հանդիպումների, հանդիպելու է նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ պարոն Համարբերգի հետ կայանալիք հանդիպման ժամանակ ինքը բարձրաձայնելու է հիմնականում ոստիկանությունում տեղի ունեցող խոշտանգումների մասին: «Ոստիկանությունում մարդկանց խոշտանգում են, ունենք նույնիսկ մահվան դեպքեր, սակայն դրանից հետո էլ ոչ ոք չի պատժվում: Հասարակության մեջ գնալով նվազում է վստահությունը ոստիկանության նկատմամբ, քանի որ ահաբեկման մթնոլորտ է տիրում»:
Ստեփան Դանիելյանին մտահոգում են նաև իշխանությունների կողմից հասարակության մեջ կրոնական թշնամանք սերմանելու փորձերը: Մեզ հետ զրույցի ժամանակ նա տեղեկացրեց, որ պատրաստվում է բարձրաձայնել նաև այս խնդրի մասին: Պարոն Դանիելյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մամուլով և հեռուստատեսությամբ հասարակության մի հատվածի` տարբեր կրոնական կազմակերպությունների նկատմամբ սերմանվում է կրոնական թշնամանք:
«Առաջին լրատվականը» հետաքրքրվեց, թե Ստեփան Դանիելյանը չի՞ պատրաստվում արդյոք Թոմաս Համարբերգին իրազեկել նաև բանակում տեղի ունեցող սպանությունների մասին, որոնք այդպես էլ չեն բացահայտվում: «Բանակում տեղի ունեցող սպանությունները շատ ցավոտ են: Պետք է այդ հարցերի մասին բարձրաձայնել: Մյուս կողմից` ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորը բանակն է, և միջազգային կառույցների առջև բանակում տեղի ունեցող դեպքերի մասին բարձրաձայնելը բարդ իրավիճակի առջև է կանգնեցնում: Պետք է հաշվի առնել, որ մենք խնդիրներ ունենք նաև հարևան երկրների հետ: Այս առումով ես դեռ կողմնորոշված չեմ և չգիտեմ` պե՞տք է բանակում տեղի ունեցող սպանությունների մասին բարձրաձայնել, թե՞ ոչ»,- մեր զրույցի ժամանակ ասաց Ստեփան Դանիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում