Բելգրադյան «ՕՖԿ» ակումբի կիսապաշտպան Ալեքսանդր Սիմիչը Սերբիայի առաջնության շրջանակներում բելգրադյան մյուս ակումբի` «Ռադա»-ի դեմ պայքարում կրկնեց Զինեդին Զիդանի հայտնի հարվածը՝ տապալելով հակառակորդ թիմի պաշտպան Տոմիսլավ Պայովիչին:
Ինչպես 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, այնպես էլ այս դրվագից հետո կարգազանց ֆուտբոլիստն անմիջապես հեռացվեց խաղադաշտից:







































