ՆԱՏՕ–ի ուժերն Աֆղանստանում այսօր ասել են, որ իրենց արևմտյան ուժերից այս տարի 13 զինվոր է սպանվել, և ենթադրվում է, որ սպանություններն իրականացրել են Աֆղանստանի անվտանգության ուժերը: Սպանությունները որակվել են, որպես «ներքին հարձակումներ»:
Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ գեներալ Ջոն Ալենն ասել է, որ, չնայած վերջերս տեղի ունեցած սպանություններին, ԱՄՆ–ը և նրա դաշնակիցները ցանկանում են ամեն ինչ անել, որ Աֆղանստանը կրկին ապաստարան չդառնա «Ալ-Կաիդա»–ի համար, և ահաբեկչական հարձակումների չենթարկվի թալիբների կողմից:
Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների կոմիտեի հանդիպման ժամանակ Ալենն ասել է, որ կոալիցիան կորցրել է 60 քաջ զինվորների՝ 6 տարբեր ազգերից, և նրանցից 13-ը սպանվել են Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից: Ենթադվում է, որ այդ սպանությունների համար պատճառ է հանդիսացել ամերիկյան ռազմաբազայում Ղուրանների այրումը:









































