ԱՄՆ-ում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբն ուսումնասիրում է համացանցում տեղադրված բողոքներն այն մասին, որ Apple ընկերության նոր iPad–ը տարօրինակորեն ավելի շատ է տաքանում, քան դրա նախորդները: Խումբը պատրաստվում է ուսումնասիրության արդյունքները հրապարակել այսօր՝ ավելի ուշ:
Ինչպես հաղորդում է The Associated Press-ը, Consumer Reports-ը, որն ուսումնասիրում է ամեն բան` էլեկտրոնիկայից մինչև մեքենաներ, նկատել է բողոքներն օնլայն ֆորումներում ու Apple-ի կայքում և որոշել է պարզել, թե արդյո՞ք ճիշտ է այն, որ նոր սարքն ավելի շատ է տաքանում, և այն անգամ անհնար է լինում օգտագործել:
Խմբի խոսնակն ասել է, որ արդյունքները կրապարակվեն այսօր, իսկ Apple-ի խոսնակն ասել է, որ նոր iPad-ը համապատասխանում է «ջերմային բնութագրերին»:









































