Վուդի Ալենի նոր ֆիլմը, որի վրա կինեմատոգրաֆիստն աշխատում է ներկայում, կոչվելու է «Հռոմին սիրով» (To Rome With Love): Այս մասին հաղորդում է Variety-ն:
Ի սկզբանե, ֆիլմը կոչվելու էր «Decameron գողը», ավելի ուշ այն վերանվանվեց Nero Fiddled, ապա ֆիլմի ստեղծողները հրաժարվեցին այս անվանումից, քանի որ համարեցին, որ այն ասացվածքը, որը հանդիսանում է ֆիլմի վերնագիր, հայտնի չէ արտերկրի հանդիսատեսին:
Խոսքը Nero Fiddled while Rome Burned արտահայտության մասին է, որը նշանակում է «Ներոնը ջութակ էր նվագում, մինչ Հռոմն այրվում էր»:
To Rome With Love ժապավենում նկարահանվել են Էլեն Փեյջը, Պենելեպե Կրուզը, Ջեսսի Այզենբերգը, Ալեք Բոլդուինը, Օռնելա Մուտին և անձամբ Վուդի Ալենը:
Ֆիլմն էկրան կբարձրանա 2012թ. հունիսի 22-ին: