Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին այսօր ասել է, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ագրեսիային ի պատասխան` Իրանը կհարձակվի ինքն իրեն պաշտպանելու համար:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Խամենեին Նոր տարվա տոնակատարությանը նվիրված իր խսքում ասել է, որ իրենք միջուկային զենք չունեն և չեն պատրաստվոււմ ձեռք բերել, բայց ի պատասխան թշնամիներից եկող սպառնալիքների` իրենք պաշտպանվելու նպատակով կհարձակվեն նույնպիսի ուժով, որով որ կհարձակվեն թշնամիները:
Խամենեին ավելացրել է, որ ամերիկացիները մեծ սխալ են գործում, եթե կարծում են, որ սպառնալիքներով կարող են կործանել Իրանը:









































