Սիրիայի ընդդիմության ուժերը, փորձելով տապալել նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը, հակամարտության նոր ալիք են բարձրացրել, որը խլել է 8000 մարդու կյանք: Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, փաստաթղթի համաձայն՝ տարբեր հակաիրավական գործողությունների, մասնավորապես առևանգումների, անօրինական ձերբակալությունների և խոշտանգումների են ենթարկվել Սիրիայի անվտանգության ուժերի անդամները:
Փորձելով տապալել նախագահի վարչակարգը՝ դասալիքները և հակակառավարական ելույթների մասնակիցները առաջացրել են հակամարտությունների նոր ալիք, որն անցյալ տարվա մարտից խլել է շուրջ 8000 մարդու կյանք:
«Դաժանության քաղաքականությունը, որին դիմում է Սիրիայի կառավարությունը, չի կարող արդարացում լինել ընդդիմության զինված խմբավորումների կողմից իրականացվող խախտումների համար»,- նշել է Human Rights Watch-ի մերձավորարևելյան բաժնի տնօրեն Սառա Լիա Ուիսթոնը:
Նրա խոսքերով՝ հակակառավարական շարժման անդամները պետք է համոզեն իրենց կողմնակիցներին չդիմել խոշտանգումների, առևանգումների և սպանությունների:
Human Rights Watch-ը կոչ է արել Սիրիայի ազգային խորհրդի ղեկավարությանը դատապարտել ընդդիմության կողմից իրականացվող նման խախտումները:










































