ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը բոլոր օդանավերի օդաչուներին առաջարկել է ռուսական Էքսպրես-AM4 արբանյակի կործանման պատճառով մարտի 25-27-ը չվերթներ չիրականացնել: Այս մասին ասվում է վարչության հաղորդագրության մեջ:
«Ռոսկոսմոսի» միջգերատեսչական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Breeze-M ցիկլոգրամի աշխատանքի ծրագրավորման սխալ են թույլ տվել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, «Արբանյակային կապ» ազգային արբանյակային օպերատորը, որի պատվերով կառուցվել է Էքսպրես-AM4-ը հաստատել է արբանյակի լիարժեք կորուստը՝ ավելացնելով, որ դրա հետագա նպատակային շահագործումն անհնար է:








































