Սիրիայում երեքշաբթի օրը անվտանգության ուժերի և սիրիական վարչակարգի ընդդիմադիր ուժերի միջև բախման հետևանքով երկրի տարբեր շրջաններում զոհվել է ավելի քան 34 մարդ: Ինչպես տեղեկացնում է DPA-ն` հիմնվելով սիրիական ակտիվիստների տեղեկատվության վրա, 25 մարդ զոհվել է Հոմս և Համա քաղաքներում: Եվս 9 մարդ զոհվել է Իդլիբում:
Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ ՌԴ –ն պատրաստ է սատարաել ՄԱԿ-ի ԱԽ-ի սիրիական բանաձևն այն դեպքում, եթե վերջինիս հիմքում ընկած լինեն խաղաղ առաջարկներ` ուղղված սիրիական ընդդիմությանը և իշխանություններին:
Նախարարի խոսքերով` պետք է հաշվի առնել Սիրիայում իրավիճակի ամբողջ բարդությունը և չպետք է հակասություն ստեղծել շիաների և սունիների միջև:
Լավրովը նաև ժխտել է մամուլում տարածված այն լուրերը, որ սիրիական Տարտուս նավահանգիստ են ժամանել ռուսական ռազմական նավեր:






































