Sunday, 07 06 2026
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան

Բաց նամակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Չեխովի դպրոցի աշակերտներից մեկի ծնողը բաց նամակով դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը ներկայացնում ենք ստորև.

Պարոն Աշոտյան

Ձեզ դիմում է Չեխովի դպրոցի աշակերտներից մեկի ծնողը, որը, հասկանալի պատճառներով, գերադասում է անհայտ մնալ:

Օրեր առաջ համացանցում կրկին մեծ աղմուկ բարձրացավ, կապված Չեխովի դպրոցում ապօրինի դրամահավաքների հետ: Խնդիրը նրանում էր, որ Չեխովի դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը մշտապես դրամահավաք է կազմակերպում աշակերտներից, որոնք երբեմն հասնում են աբսուրդ թվերի (ըստ մամուլի հրապարակումների` մինչև 100 000 դրամի չափով):

Ավելին, նույն հրապարակումների համաձայն, Գայանե Սարուխանյանը այդ ամենից դժգոհող ծնողներին հակադարձում էր հետևյալ կերպ. “Եթե ձեռք չի տալիս, երեխայիդ տար ուրիշ դպրոց:”

Նույն Գայանե Սարուխանյանը դպրոցից անհիմն կերպով հեռացրել էր ռուսաց լեզվի ուսուցչուհուն` Անաստասիա Բայկալովային, որը համարձակվել էր բարձրաձայնել այդ ամենի մասին: Հետագայում սույն ուսուցչուհին հանդես էր եկել բաց նամակով, որտեղ նկարագրել էր այն ամենը, ինչ կատարվում է Չեխովի դպրոցում, նույնիսկ խումբ էր բացել Ֆեյսբուքում, որը կոչվում էր «Չեխովի անվան դպրոց. տնօրենի «բեսպրեդելից» տուժում են երեխաները»:

Դուք ձեր էջում գրել էիք, որ ահազանգը ընդունել եք, այնուհետև այդ հարցով դիմել էիք քաղաքապետարանի կրթության վարչություն, իսկ կրթության վարչությունը պարզել էր, որ ռուսաց լեզվի ուսուցչուհին իրավունք չուներ աշխատել Չեխովի դպրոցում և միայն այդքանը::

Ինչևէ, ամբողջ խնդիրը նրանում է, որ այդքան աղմուկը ավարտվեց ոչնչով, տնօրենը շարունակում է մնալ իր պաշտոնին և շարունակում է նույն գործունեությունը` դրամահավաքի տեսքով, դպրոցի բարքերը չեն փոխվել, ամեն ինչ մնացել է նույնը:

Դուք հարցը քաղաքապետարանի “ուսերին գցելով”, փաստորեն, ազատվեցիք ավելորդ գլխացավից, իսկ քաղաքապետարանն էլ հարցը արագորեն փակեց, և արդյունքում ամեն ինչ մնաց նույնը:

Ուստի հարց ենք ուղղում Ձեզ, պարոն Աշոտյան: Մի՞թե Գայանե Սարուխանյանը անգամ այսքանից հետո շարունակելու է մնալ տնօրենի պաշտոնում, տնօրեն, որի գործունեությունը խարան է ամբողջ դպրոցական կրթության համակարգի վրա: Մի՞թե այսքանից հետո նա չի պատժվելու` ազատելով Չեխովի դպրոցը իր անցանկալի ներկայությունից:

Ակնկալում ենք, որ այս նամակը կստիպի Ձեզ ևս մեկ անգամ հավուր պատշաճի ուշադրություն դարձնել Չեխովի դպրոցի իրրավիճակին և պատժել օրինախախտ տնօրենին, այլ ոչ թե հարցը ուղղել ուրիշ մարմիններին և այսպիսով կոծկել այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում