Համաշխարհային տնտեսությանը սպառնացող հաջորդ նոր սպառնալիքը կարող է դառնալ նավթի բարձր գինը շուկայում: Ինչպես հաղորդում է «Ֆինմարկետը», այս մասին այսօր հայտարարել է ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը:
Քննարկելով հաջորդ ճգնաժամի առաջացման հնարավոր պատճառները, ինչպիսին են եվրոյի կոլապսը, նավթի գնաճը կամ Իրանի դեմ պատերազմը, նա նկատել է, որ ուշադրությունը հիմա Եվրոպայից շեղել է, քանի որ իրադրության լարվածությունը նվազել է:
ԱՄՀ-ի ղեկավարի խոսքով` հիմա ուշադրության կենտրոնում նավթի գինն է ու դրա հումքի մատակարարման հետ կապված հնարավոր խոչընդոտները կամ աշխարհաքաղաքական լարվածությունը:
Լագարդը նշել է, որ ճգնաժամը կարող է մոտենալ տարբեր ուղղություններից:
Հիշեցնենք, որ այսօր նավթն էժանանում է Սաուդյան Արաբիայից ու Լիբիայից նավթի մատակարարման շնորհիվ:









































