Հնդկաստանի հարավ-արևելքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել անդունդը, զոհվել է 14 աշակերտ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել Անդխրա-Պրադեշ նահանգում: Նախնական տվյալներով՝ վարորդը, փորձելով խուսափել մոտոցիկլետի հետ ճակատային բախումից, չի կարողացել կառավարել ղեկը: Վթարի պահին ավտոբուսում եղել է 40 երեխա:
Այս պահին հայտնաբերվել են 14 զոհերի մարմինները, մի քանի երեխա փրկվել է: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, դրանցում ներգրավված են ոստիկանությունը և տեղի բնակիչները:








































