Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անգլիական մամուլին տված հարցազրույցում նշեց, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության ֆավորիտը կատալոնական «Բարսելոնա»-ն է:
«Չեմ կարծում, որ «Միլան»-ը կկարողանա դիմադրել «Բարսելոնա»-ին: Նույնը կարող եմ ասել «Ռեալ»-ի և «Բավարիա»-ի դիմակայության մասին: Իմ սաների փորձից գիտեմ, թե որքան դժվար է անառիկ պահել սեփական դարպասը «Բարսելոնա»-ի հետ խաղերում, իսկ Լիոնել Մեսսին կարող է երկու գոլ հեղինակել` չլինելով իր լավագույն մարզավիճակում», – ասել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Վենգերի գլխավորած «Արսենալ»-ը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունից՝ 1/8 եզրափակիչում ընդհանուր 3:4 հաշվով պարտվելով «Միլան»-ին:








































