Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ, որը գլխավորում է Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը (Mark Horton):
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ քննարկվել են Հայաստանի առջև ծառացած ֆինանսատնտեսական մարտահրավերներն ու համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը և դրա հնարավոր հետևանքները Հայաստանի համար, ինչպես նաև տեղական իրավիճակին, նախընտրական միջավայրին և միջազգային նախապատվություններին վերաբերող խնդիրներ:
Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին (Henri Reynaud): Քննարկվել են Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ զարգացումները









































