Անվտանգության մարմինները, զինված ուժերը, տեղական ինքնակառավարման մարմինները և առողջապահական կառույցները առաջատարն են կոռուպցիոն հանցագործություններով քրեական պատասխանատվության ենթարկված աշխատակիցների թվով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Հետաքննական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Ըստ նրա` կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պատասխանատվության է ենթարկվել 6 հազար պաշտոնյա:
«Նրանց մոտ 34%-ը անվտանգության մարմինների աշխատողներ են` ներքին գործերի նախարարության և մեր` հետաքննական մարմինների աշխատակիցները: Երկրորդ տեղում զինված ուժերն են, որտեղ աշխատակիցների համարյա 15%-ը կոռումպացված չինովնիկներն են: Երրոդ տեղում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն են, որտեղ տեղի է ունենում հանցագործների և տեղական իշխանությունների սերտաճում: Չորրորդ տեղում առողջապահության ոլորտն է, որտեղից պատասխանատվության է ենթարկվել աշխատակիցների 3%-ը»,- հայտարարել է Հետաքննական կոմիտեի ղեկավարը:








































