Սիրիայում օրերս տեղի ունեցած մի քանի պայթյուններն ուղղված են եղել Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելության տապալմանը: Այս մասի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այժմ, երբ Քոֆի Անանի առաքելությունը, որին բոլորն աջակցում են (համենյն դեպս՝ խոսքերով), սկսում է ներքաշվել շատ բարդ, առավելագույն կենտրոնացում և առավելագույն աջակցություն պահանջող գործընթացի մեջ, մենք տեսնում ենք մի շարք իրադարձություններ, որոնք ակնհայտորեն չեն նպաստում այդ առաքելության հաջողությանը: Ես էլ չեմ խոսում և՛ Դամասկոսում, և՛ Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին. սա ակնհայտ սադրանք է, որն ուղղված է Անանի առաքելության տապալմանը»,- ասել է Լավրովը, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:









































