Խոշոր ներդրումային CVC Capital Group ընկերությունը, որին է պատկանում «Ֆորմուլա-1» դասի արշավների իրականացման իրավունքը, վարձել է Goldman Sachs-ին ու քննարկում է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) իրականացման տարբերակները: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին:
Goldman Sachs խոշորագույն ընկերությունը ներկայումս դիտարկում է IPO-ի անցկացման տարբերակները:
Աղբյուրի խոսքով` դրա իրականացման համար ամենանպաստավոր հարթակը Սինգապուրի բորսան է: Ներկայումս «Ֆորմուլա-1» բրենդի արժեքը 10 մլրդ դոլար է:
CVC-ը «Ֆորմուլա-1»-ի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել 2006 թ.: «Ֆորմուլա-1»-ի տարեկան եկամուտը կազմում է 1.17 մլրդ եվրո, ընկերությունում աշխատում է 200 մարդ:
Սինգապուրը «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավներ է իրականցնում 2008-ից:









































