Բելառուսի իշխանությունները պետք է մահապատժի ենթարկված Վլադիսլավ Կովալյովի և Դմիտրի Կոնովալովի մարմինները հանձնեն նրանց հարազատներին: Այս մասին հայտարարել է Amnesty International կազմակերպությունը:
Բացի այդ, ինչպես հաղորդում է Interfax-ը, իրավապաշտպանների հայտարարության մեջ նշվում է, որ «չնայած մահապատիժ իրականացնելուց հրաժարվելու հրապարակավ հայտարարություններին՝ Բելառուսի կառավարությունը շարունակում է մահվան դատավճիռներ կայացնել և մահապատժի ենթարկել դատապարտյալներին»:
Իրավապաշտպանները կոչ են անում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մահապատժի ենթարկվածների մարմինները հանձնել հարազատներին:
«Նախագահ Լուկաշենկոն պետք է անհապաղ մորատորիւոմ սահմանի մահապատժի վրա՝ համապատասխան ՄԱԿ-ի ԱԽ-ի մահապատժի համընդհանուր մորատորիումի մասին բանաձևի»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հիշեցնենք. շաբաթ օրը հաղորդվել է, որ Մինսկի մետրոյի պայթյունի համար մեղադրվող Վլադիսլավ Կովալյովի և Դմիտրի Կոնովալովի մահապատիժներն ի կատար են ածվել:









































