Грузия Online-ի փոխանցմամբ՝ վերջին 3 օրերին Վրաստանում ՄԻԱՎ-ի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով մահացել է 4 մարդ: Այս մասին հայտնել է Վրաստանում ՁԻԱՀ-ի կենտրոնը: Վերջինիս հաղորդմամբ՝ մահացածներից երկուսը կանայք են:
Նշվում է, որ մարտին Վրաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 9 մարդ, իսկ տարեսկզբից սկսած՝ 30 մարդ: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Վրաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ով վարակվելու 100 նոր դեպք: Բժիշկներն ընդգծել են, որ վարակը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով: Իսկ նախորդ տարի Վրաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 116 մարդ:








































