TRT Haber-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Վանում, ուր գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, թուրքական ոստիկանությունը հայտնաբերել և առգրավել է C4 տիպի 2.5 կիլոգրամ պայթուցիկ նյութ: Այն պետք է գործածվեր Նովրուզի տոնակատարությունների ժամանակ: Ռումբը հայտնաբերվել է ոստիկանական շան միջոցով: Տարվում է հետաքննություն:
Իզմիրում թուրքական անվտանգության ուժերն իրականացնում են հակաահաբեկչական գործողություններ: Այստեղ ձերբակալվել է 40 մարդ: Իսկ երկրի հարավարևելյան հատվածում ընկած Շըրնաքի նահանգի Սիլոփի շրջանում ձերբակալվել է 27 մարդ, որոնցից 22-ը կալանավորվել են: Սիիրթում ձերբակալվել է 15 մարդ, որոնցից 10-ը կալանավորվել են: Մերսինում էլ ձերբակալվել է 10 մարդ, որոնցից 6-ը՝ անչափահաս:
Նրանք բոլորը մեղադրվում են ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օգտին գործունեություն ծավալելու մեջ:











































