«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ևս առաջարկել են անդամագրվել ՀՀԿ-ին:
«Ըստ նախնական պայմանավորվածության` բոլոր նախարարները պետք է ՀՀԿ-ի անդամատոմսեր ստանային Սերժ Սարգսյանի կողմից, սակայն Գևորգյանը չի համաձայնել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղից մեր գրավոր հարցին պատասխանեցին.
«Ձեր բարձրացրած հարցը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ չի քննարկվել: Իսկ Ձեր հարցադրումներում պարունակվող տեղեկությունները Գևորգյանի մասով չեն համապատասխանում իրականությանը»:










































