Մեքսիկայում ոստիկանական մի խումբ ընկել է նարկոկարտելի գրոհայինների կողմից պատրաստված ծուղակը: Ավազակային խումբը ոստիկանության վրա է հարձակվել Հերերո նահանգում` սպանելով ոստիկանության 12 սպայի, ևս 11 ոստիկան վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ոստիկանների շարասյունը շրջափակման մեջ է հայտնվել, երբ Տելոլոպան քաղաքից ուղևորվել է դեպի արվարձան, որտեղ գտնվող անասնաֆերմայում նախօրեին հայտնաբերվել էր 10 գլխատված մարմին:
Պաշտոնյաները դեռ չեն հաղորդել, թե ինչ միջոցառումներ են իրականացնելու` հարձակվողներին հայտնաբերելու համար, սակայն կանխատեսվում է, որ հատուկ ծառայություններն ամեն ինչ կանեն` «վրեժ լուծելու» համար:








































