Պենտագոնը միջոցներ է փնտրում Արկտիկայում իրադարձությունների զարգացմանը հետևելու համար: Այդ նոր միջոցները ավելանալու են այնպիսիներին, ինչպիսիք են ինքնաթիռներից և արբանյակներից, վերջրյա և ստորջրյա նավերից հետախուզումը:
Համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարարության Հեռանկարային հետազոտությունների կառավարման DARPA ծրագրի հաղորդագրության՝ այս միջոցառումները պայմանավորված են տարածաշրջանի կարևորության մեծացմամբ այն պայմաններում, երբ առաջիկա տասնամյակում նախատեսվում է սառցադաշտերի հալեցում:
Ընդհանուր նպատակն այն է, որ հետազոտություն կատարվի ինչպես սառույցի վրա, այնպես էլ դրա ներքևում, ընդ որում՝ առանց մարդկային գործոնի առկայության: Ծրագրի կազմակերպիչները ցանկանում են ստեղծել հավաքման համակարգ և հաղորդել տեղեկատվությունը հատուկ սարքերի օգնությամբ:
Ծրագրին մասնակցելու համար հրավիրվում են ինչպես փորձառու զինվորականներ, այնպես էլ բնապահպանական և գիտական հաստատությունների մասնագետներ:
Մարտի վերջին DARPA-ն մտադիր է առաջարկներ հավաքել արկտիկական ծրագրի համար:








































