Անվտանգության պաշտոնյաներն ասել են, որ Եմենում այսօր զինված անձը մտել է զորանոցներ, սպանել երեք քնած զինվորի և վիրավորել երկուսին:
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, պաշտոնյան, ով հաղորդել է սպանությունների մասին, ասել է, որ Դալեա շրջանում տեղի ունեցած հարձակման համար մեղավոր է «Ալ-Կաիդա»–ն:
Ներքին գործերի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ ձերբակալել են Սոմալիի 6 քաղաքացիների, որոնք մեղադրվում են «Ալ-Կաիդա»–ի հետ կապված լինելու մեջ: 6 տղամարդկանց տեղափոխել են Ադեն շրջան։ Նախարարությունն այլ մանրամասներ չի հաղորդել:









































