Այսօր հրապարակվեց ATP նոր վարկանիշային աղյուսակը: Նովակ Ջոկովիչը 12670 միավորով մնաց առաջին հորիզոնականում։ Ինդիան-Ուելլսի «Մասթերս-1000» մրցաշարում հաղթանակ տանելուց հետո շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կրճատեց Ռաֆայել Նադալի հետ առկա միավորների տարբերությունը: Նադալն ու Ֆեդերերը զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:
Լավագույն տասնյակը եզրափակում է Ինդիան-Ուելլսի մրցաշարի եզրափակիչի մասնակից Ջոն Իսները, ով սենսացիոն հաղթանակ տարավ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:
1. (1) Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 12670 միավոր
2. (2) Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 10175
3. (3) Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 9350
4. (4) Էնդի Մարրեյ (Մեծ Բրիտանիա) – 7450
5. (5) Դավիդ Ֆերրեր (Իսպանիա) – 4700
6. (6) Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – 4535
7. (7) Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 3860
8. (8) Մերդի Ֆիշ (ԱՄՆ) – 2910
9. (10) Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) – 2730
10. (11) Ջոն Իսներ (ԱՄՆ) – 2675









































